ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, կուսակլցության անդամ Անի Սամսոնյանը անդրադարձել է այօսր ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանի ելույթին և նշել, որ վերջապես Փաշինյանը հրապարակավ ընդունեց իր մեղքը, հիմա հերթը նախկին նախագահներինն է։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ընդունեց իր մեղքը, որ հանրության և մեզ բոլորիս հետ անկեղծ չի եղել Արցախի հարցի և անվտանգությանը վերաբերող հարցերում:
Վերջապես:
Նույնը ակնկալում եմ Հայաստանի մյուս ղեկավարներից` մասնավորապես Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից: Կանգնեք և ասեք, որ անկեղծ չեք եղել, խաբել եք ժողովրդին:
Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ նշում, որովհետև նա հրաժարական տվեց Արցախի հարցի լուծման սեփական հայեցակարգը առաջ մղելու անկարողությունից»,–ասաց Փաշինյանը:
--00--ՍԳ