ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Ուկրաինայի հետ այսօր մենք հանքանյութերի մասին համաձայնագիր կստորագրենք։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը նշել է, որ արդար է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ մետաղների գործարքը։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ բավական մոտ են Ուկրաինայի հարցով պայմանավորվածությանը։
Հիշեցնենք, որ այս պահին Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Զելենսկիի հանդիպումը։
--00—ՍՊ