UTair -ը Սոչի-Երևան ամենօրյա չվերթեր կիրականացնի գարուն-ամառ ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

f6256cc20a45b1_6256cc20a45f2.thumb_.jpg

UTair ավիաընկերությունը Սոչի-Երևան չվերթ է իրականացնելու ամեն օր: Այդ մասին ասվում է ավիաընկերության կայքում։

«Նախորդ տարվա նոյեմբերին մենք առաջին անգամ ներդրեցինք չվերթ Սոչիից դեպի Հայաստանի մայրաքաղաք: Այն պահանջված է ուղևորների կողմից, և մենք որոշեցինք այն թողնել ամառային չվացուցակում»,-ասել է ավիաընկերության նախագահ Օլեգ Սեմենովը։

Տոմսերն արդեն վաճառվում են: Միակողմանի տոմսի արժեքը 11280 ռուբլի է։ Առողջարանային քաղաքից մեկնումը նախատեսված է 13:50-ին, իսկ հակառակ ուղղությամբ՝ 17:00-ին:

Սեմենովը մանրամասնել է, որ UTair-ը կշարունակի նաև Մոսկվայից Երևան թռիչքներ իրականացնել։ Ինքնաթիռները մոսկվայիվ մեկնելու են 13:35-ին, և հետ են վերադառնալու՝ 18:40-ին։

--00--ՀԶ