ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ Նա նշել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այս այցը ոչ միայն գործնական, այլև խորհրդանշական նշանակություն ունի, որը համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ և ցույց է տալիս, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ Մենք անընդհատ կապի մեջ ենք, շատ հաճախ ենք հանդիպում, ունենում ենք հեռախոսազրույցներ: Երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է՝ սկսած տնտեսությունից, վերջացրած մշակութային, ռազմատեխնիկական համագործակցությամբ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է։
--00--ՀԶ