ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 15:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արմավիր քաղաքի վարչական տարածքում նախկի ապակյա տարաների գործարանի բետոնե հսկայական սյան վրա աշխատանքներ կատարողի ինքնազգացողությունը վատացել է և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ նրան անվտանգ իջեցնելու համար:
Ժամանել է ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ավտոաշտարակի օգնությամբ նշված վայրից իջեցրել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Արմավիրի մարզի բնակիչ, 45-ամյա Արսեն Մ.-ին:
Այնուհետև «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել նրա կյանքը փրկել
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արսեն Մ.-ն իր գործընկերոջ հետ նշված բետոնե հսկայական սյունը ապամոնտաժելիս են եղել և նրա ինքնազգացողությունը վատացել է։ Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը քաղաքացիները հոգեբանական և առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
--00--ՀԶ