ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Վահան Գևորգյանն (Ֆորշ) իրեն լավ է զգում, վերականգնվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրել է երգչի որդին՝ Արեգ Գևորգյանը:
«Միկրոինսուլտ է եղել, որը վախենալու չի և կանցնի՝ առանց հետքեր թողնելու»,- ասել է Արեգ Գևորգյանը և հավելել, որ 2 օրից դուրս կգրվի:
Համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ երգիչ Ֆորշը սրտի կաթվածով մի քանի օր է՝ տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն:
--00—ԼՄ