ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին և դրանք անհետաձգելի համարեց:
Նախագծերով առաջարկվում է․
1) 2023 թվականի հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը,
2) պահպանելով ներկայում գործող ռոյալթիի համակարգի հիմքում դրված ընդհանուր սկզբունքները՝ համակարգը դարձնել ավելի պրոգրեսիվ:
--00—ԼՄ