Որևէ ցուցարարի դեմ որևէ գործողություն իրավաչափ չի լինի, քանի չի կալանավորվել «քացի տվող» ՊՊԾ պետը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

default.jpg

Լուսաբացին խայտառակ ապօրինի ձևով ձերբակալել են Հենրիխ Դանիելյանին ու տեղափոխել Գյումրի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հավատացնում եմ, որ Հենրիխը ոչ մի կապ չունի իրեն վերագրող արարքի հետ։ Հավատացնում եմ, որ այդ մասին ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ լավ տեղյակ են «իրավապահ»-ի անվան տակ քաղաքական հրահանգ կատարողները։

Խնդիրը շատ պարզ է. փորձել սևացնել Հենրիխի անունը և մի քանի օրով չեզոքացնել նրան։ Առաջինը իհարկե չի հաջողվելու, իսկ երկրորդը անգամ եթե հաջողվի՝ «պատվիրատուների» ակնկալած արդյունքը հաստատ չի տալու։

ՀԳ. Որևէ ցուցարարի դեմ ոստիկանության ցանկացած գործողություն, որը նույնիսկ օրինական թվա, բացարձակ իրավաչափ չի լինի՝ այնքան ժամանակ, քանի դեռ արգելանքի չեն վերցվել խաղաղ ցուցարարների դեմ վայրենություններ կատարող «իրավապահները»՝ սկսած «քացի տվող» ՊՊԾ պետից, վերջացրած բերման ենթարկվող ցուցարարներին հարվածող բերետավորներով։

Հենրիխն ազատ է արձակվել։ Ի թիվս այլոց, խախտվել է նաև անազատության մեջ պահելու առավելագույնը 3 ժամվա պահանջը»։



--00--ՀԶ