ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Մայիսի 16-ից կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները կհանվեն, և հնարավոր կլինի և՛ ավտոճանապարհներով երթևեկել, և՛ ինքնաթիռներով. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այսինքն՝ բոլոր այս հարցերը, որոնք իսկապես մեր երկրների միջև շփումները հետաձգում էին, այսօր հանվում են»,-ասել է ՌԴ փոխվարչապետը։
--00--ՀԶ