ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կուսակցության վարչության որոշմամբ Ալավերդի խոշորացված համայնքում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կգլխավորի կուսակցության համամասնական ցուցակը։
«Գիտակցելով 28 բնակավայր ընդգրկող համայնքի ղեկավարման ողջ պատասխանատվությունը և թիմակիցներիս հետ քննարկումների արդյունքում հանգելով այս որոշմանը` պատրաստ եմ ստանձնել այն` ժողովրդի վստահության քվեին արժանանալու պարագայում»,- գրել է նա։
--00—ԼՄ