ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին բողոքել է Հայաստանի ընդդիմությունից:
Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանում ընդդիմությունը թույլ չի տալիս, որպեսզի հայ ժողովրդի վերջնական ու անվերադարձ կապիտուլյացիայի հաշվին լուծվի Հարավային Կովկասում, իսկ հետո նաև միջինասիական տարածաշրջանում թուրք-ադրբեջանական գերակայության հարցը:
Չի բացառվում, որ Նիկոլը Թուրքիայում բողոքած լինի` ասելով, որ ընդդիմությունը թույլ չի տալիս ձեր դարավոր երազանքն իրականացնեմ»։
--00--ԱՀ