«Քիմ Քարդաշյանին հարցրել են՝ լա՞վ ա, որ 7-ին արթնանանք». քաղաքապետը պատմում է իր մասին հումորները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին անդրադարձել է իր՝ ժամը 7-ին հնչեցնել Երևանի հիմնը հնչեցնելու որոշման մասով արձագանքներին: Նա ասել է, որ ուրախալի է, որ քաղաքացիները Երևանին մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում և Երևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին իրենց վերաբերմունքն են արտահայտում, ապա նաև հիշեցրել է, որ Երևանի աշտարակում ժամը մեկ՝ 3-4 վայրկյանով, հնչում է Երևանի հիմնը՝ Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ և Պ. Սևակի բառերով:

«Վարչական շրջաններում տեղադրվել է համակարգ, որով այդ ղողանջները հնչում են, ես կարծում եմ, որ Երևանի համար դա լավ կոլորիտ է:

Ինչ վերաբերում է նրան, որ զանգերը խանգարում են տարբեր մարդկանց, առավոտյան ժամը 7-ից արթնացնում են, հումորները շատ լավն էին, ճիշտն ասած: Նույնիսկ Քիմ Քարտաշյանին էին հարցրել, թե ինչ կարծիք ունի, հումորները շատ լավն էին: Մի բան կցանկանայի նշել, որ համակարգը իմ հայտարարությունից առաջ 25 օր է՝ աշխատում էր, և վստահ եմ, որ իմ հայտարարությունից հետո մարդիկ նույն ձև արթնացել են, և իրենց կյանքում շատ բան չի փոխվել, պարզապես հայտարարել եմ, որ աշխատում եմ»,-ասել է նա:

Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտարարել քաղաքացիներին, որ անտարբեր չեն Երևան քաղաքի նկատմամբ:

Հիշեցնենք, որ խոսքը Երևանի 12 վարչական շրջաննեում տեղադրված համակարգի մասին է, որը հնարավորություն է տալիս ամեն առավոտ ժամը 7-ին հնչեցնել Երևանի հիմնը:

--00—ԼՄ