ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրոպային կոչ է արել ձերբազատվել ԱՄՆ-ից ունեցած կախվածությունից, միանալ Ռուսաստանին ու Բելառուսին, դառնալ «մոլորակի ամենահզոր ու ազդեցիկ կենտրոնը»։
«ԵՄ-ում բոլորը չէ, որ հիմար են։ Բոլորն էլ հիանալի հասկանում են՝ որտեղ է Եվրոպական միության ու ամբողջ Եվրոպայի երջանկությունը․ այստեղ՝ Եվրասիայում։ Պետք է պայմանավորվել մեզ հետ, Ռուսաստանի Դաշնության հետ և միավորվել, միավորել տեխնոլոգիական Արևմուտքն ու Ռուսաստանի Դաշնության ռեսուրսների բազան։ Այդ ամենը նրա համար է, որ միավորվելով՝ դառնանք ամբողջ մոլորակում ամենահզոր ու ազդեցիկ կենտրոնը»,- ասել է Լուկաշենկոն՝ Բելառուսի դպրոցների և ԲՈՒՀ-երի համար նախատեսված պատմության բաց դասի ժամանակ, որը նա վարել է ուղիղ եթերով։
--00—ԶՀ