ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Ծառայության մեջ գտնվող որոշ զինվորականներ կարծում են, որ իրենց լռությունը կարող է ապահովվագրել խնդիրներից, մի խումբ էլ համարում է, որ իրենց հայտարարությունները որևէ խնդիր չեն լուծելու, կխոսեն, երբ իշխանությունը փոխվի, բայց ովքեր մտածում են, որ լռության դիմաց ինչ-որ բան կստանան, պետք է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը որևէ բան հաշվի չի առնելու, շնորհակալության չեն արժանանալու․ իրեն պահելու համար նա պատրաստ է զոհաբերել բոլորին: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորի համոզմամբ, Արցախի սուբյեկտայնությանն ուղղված հարված է, երբ ձերբակալում են նախագահի խորհրդականին, բայց նա տեղյակ չէ. «Իշխանությանը չի հետաքրքրում, թե նախագահի խորհրդականին բերման ենթարկելով՝ սուբյեկտայնությունը կտուժի, թե՝ ոչ, կոնկրետ խնդիր է դրված՝ Փաշինյանին պատասխանատվությունից ազատել, պետք լինի՝ Արայիկ Հարությունյանին էլ կձերբակալեն»:
Անդրադառնալով Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին առաջադրած մեղադրանքին՝ Աբրահամյանը նշեց, որ Արզումանյանը պատերազմի վերջին օրերին է նշանակվել հրամանատար, պետք է հաշվի առնել, թե ինչ վիճակ է եղել Շուշիում մինչ իր պաշտոնավարումը:
Մանրամասները՝ տեսանյութում
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ