Ջերմաստիճանը սեպտեմբերի 12-13-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

աշուն եկեղեցի

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը նաև ամպրոպ:



Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:



Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ արագությամբ:

--00—ԼՄ