ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանում փորձում է հնարավորինս օբյեկտիվ լինել, եզրակացությունների մասին դեռ վաղ է խոսել, նման հայտարարություն է արել առաքելության ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ անդրադառնալով ՀՀ դիմումին ու դրա ընթացքին:
«Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի սահմաններին զարգացումները ՀԱՊԿ-ի համար տհաճ իրավիճակ են ստեղծել: Սակայն կազմակերպությունը դեռ «սուրը պատյանից չի հանում», այլ առաջնահերթությունը տալիս է լարվածությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելուն: Կարծում եմ՝ այս ուղղությամբ աշխատանքները մեծ հեռանկարներ ունեն»,- ընդգծել է նա։
--00—ԼՄ