ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Պատերազմից երկու տարի անց որևէ քայլ չի արվել, որ օդը փակվի, եթե անօդաչու թռչող զենքերի դեմ կարողանանք պայքարել, մեր բանակը մարտունակ է, կարող է կռվել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Իշխանությունը միայն բողոքում ու մունաթ է գալիս, ինչպես հասարակության ու ընդդիմության, անպես էլ ՌԴ-ի ու մյուս երկրների վրա, որ իրենց չեն օգնում, իրենց ապաշնորհությունը բարդում են ուրիշների վրա: 200-ից ավելի զինծառայողների մահը Նիկոլ Փաշինյանի խղճին է, նա լավ գիտեր, որ բրյուսելյան ձախողումից հետո սպասվում է էսկալացիա և ոչինչ չի ձեռնարկել»,- ավելացրեց Թովմասյանը:
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ադրբեջանցիների կողմից քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ թիրախավորմանը՝ պատգամավորը նշեց, որ Գեղարքունիքի որոշ համայնքներում մեծ ավերածություններ են եղել, մասնավորապես՝ Սոթքը մեծ վնասներ է կրել, մոտ 60 տուն ավիրվել է և մարդիկ ստիպված մնում են մեքենաներում, իսկ Սյունիքում թշնամին 6000 անասուն է առևանգել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ