ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Ադրբեջանի և Արցախի միջև քննարկումների մեկնարկը կարող են օգտակար լինեն հիմնախնդրի լուծման համար։ Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Կարևորում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն և անվտանգությունը: Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր», - ասել է նա։
--00--ԱՀ