ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:01-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Դիմաց լեռ» կոչվող տարածքից Հովք գյուղ տանող արահետին երկու քաղաքացի մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել ավտոմեքենայի մոտ։
--00—ԼՄ