ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել աշխարհում միջուկային զենքի կիրառման վտանգի կապակցությամբ։
«Այսօր իրականանում է այն, ինչից մենք վախենում էինք, և ինչի մասին երբեք չէինք ցանկանա լսել: Միջուկային զենքի օգտագործումը, որը Հիրոսիմայից և Նագասակիից հետո շարունակվել է չարամտորեն արտադրվել և փորձարկվել, այժմ բացահայտ սպառնալիք է»,- ասել է նա Հռոմում:
Նա հիշեցրել է նաև 60 տարի առաջ տեղի ունեցած Կարիբյան ճգնաժամի հետ կապված իրադարձությունները, երբ Հռոմի Հովհաննես 23-րդ պապը 1962 թվականի հոկտեմբերի 25-ին ռադիոյով դիմեց միջազգային հանրությանը միջուկային հակամարտության վտանգը կանխելու կոչով:
--00—ԼՄ