ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Ռուսաստանին ձեռնտու չէ Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորումը մի քանի պատճառներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Ղազինյանը։
«Ռուսաստանը փաստացի առաջարկում է նոր ստատուս-քվո՝ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ կոնցեպտը, ինչը, իմ խորին համոզմամբ, միջնաժամկետ կտրվածքով, բխում է Հայաստանի և Արցախի շահերից:
Միակ բանը, որ ձգտում է անել Ռուսաստանը, դա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հստակեցումն է՝ դեմարկացիան ու դելիմիտացիան, ինչը պետք է իրականացվի ՌԴ ԳՇ-ում գտնվող քարտեզներով:
Իսկ թե կոնկրետ որ քարտեզով կիրականացվի սահմանազատումը, կորոշի Մոսկվան՝ իր շահերի շրջանակներում (ենթադրում եմ Հայաստանի օգտին):
Հ.Գ. Մենք պետք է դադարենք քաղաքականությանը վերաբերվել զգացմունքներով և ձեռնպահ մնանք ժամանակից շուտ հետևություններ ու եզրահանգումներ անելուց . . .»,- գրել է Ղազինյանը։
--00—ԶՀ