ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Երեւանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում` կառավարական առանձնատան մոտ, քաղաքացին ինքնահրկիզում է կատարել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նրա խոսքով` տարածքում հերթապահող ոստիկանները փորձել են կանխել մոտ 30 տարեկան երիտասարդի քայլը, սակայն չեն հասցրել, երիտասարդը ինքնահրկիզվել է:
Ոստիկանները կրակը հանգցրել են: Շտապօգնությունը ուշագնաց վիճակում տղամարդուն տեղափոխել է հիվանդանոց:
--00--ԱՀ