Հարթավան-Ապարան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

н.

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 10:57-ին ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60-րդ կմ-ին բախվել են «UAZ» (վարորդ` Գ. Գ., ծնված 1957 թ.), «Mitsubishi» (վարորդ՝ Ն. Ղ., ծնված 1990 թ.), «VAZ» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1969 թ.), «Chevrolet» (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները և «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1990 թ.)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «MAN» մակնիշի բեռնատարի վարորդը դուրս է բերվել և տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենա։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «UAZ», «Mitsubishi», «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ռ. Կ.-ին (ծնված 2005 թ.) մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

--00—ԼՀ