Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

d
Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը մի քանի անգամ՝ դեկտեմբերի 4-ին և 5-ին, անհաջող փորձեր է կատարել կապ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ասել է Ասադի նախկին խոսնակը  Քամել Սաքրը։
 

Հաղորդվում է, որ Ռուսաստանը չի պատասխանել Սիրիայի նախկին նախագահի խնդրանքներին՝  օգտագործելու Խմեյմիմ բազան՝ Հալեպի անկումից հետո իրանական ռազմական օգնությունը սիրիական բանակին փոխանցելու համար։ Սաքրի խոսքով՝ Սիրիայի նախկին նախագահն իրեն  «մեկուսացված և միայնակ» է զգացել, երբ մի քանի անգամ փորձել է կապ հաստատել ռուս գործընկերոջ հետ: 

--00—ՍՊ