ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Ստրասբուրգում բախվել են երկու տրամվայ, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժել, հայտնում է BFM TV հեռուստաալիքը:
Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել Ստրասբուրգի կայարանի կանգառում: Հեռուստաալիքի աղբյուրը ոստիկանությունում հայտնել է, որ, նախնական տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել փոխանցման սխալի պատճառով: СNews լրատվական ալիքն իր հերթին, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ տրամվայներից մեկի մեքենավարը չի հետևել նշաններին և դուրս է եկել սխալ ճանապարհով, ինչից հետո տրամվայը բախվել է մեկ այլ տրամվայի:
Նրա տվյալներով՝ տուժել է 20-30 մարդ։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Դեպքի մանրամասները պարզվում են։ Վթարը լուրջ խափանումներ է առաջացրել տրամվայի գծերի վրա, ինչպես նաև խաթարել է ավտոբուսների երթևեկությունը:

--00—ՍՊ