ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին կայցելի Ադրբեջան:
Թբիլիսիում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ հանդիպմանը Բոչորիշվիլին քննարկել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի նախապատրաստական աշխատանքները, որն առաջիկա օրերին տեղի կունենա Բաքվում:

Կողմերը ևս մեկ անգամ դրական են գնահատել երկրների միջև ռազմավարական գործընկերության լայն շրջանակը։ Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում հաջող համագործակցությանը: Հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացումը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի դինամիկ դարձնել Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցությունը։
--00—ՍՊ