ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
Երեկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
--00—ԶՀ