ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
Ընդդիմությունը ձախողել է Փաշինյանի հեռացումը, բայց եթե մենք գնանք, հարթակն ո՞ւմ կմնա: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Մանուկյանի համոզմամբ, «Հայաստան» դաշինքը չի պառակտվել, ընդհակառակը՝ գործընկերները պահպանել են կոռեկտությունը և խմբակցությունից դուրս գալուց հետո վայր են դրել մանդատները։
Մանուկյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը երկու տարի ավեր է գործել և հիմա հենց ինքն է արձանագրում խաղաղության դարաշրջանի տապալումը։
--00—ԱՊ