ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Ռուբեն Վարդանյանին սպառնում են «վերացնել», Ալիևը հասկացել է, որ հոգեբանական տեռոր է պետք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Հայրապետյանի համոզմամբ, տեղեկատվության պակաս կա և մենք չգիտենք, թե ինչ են իրականում բանակցում։
Բայց նրա կարծիքով, եթե արտգործ նախարար Միրզոյանը պետք է գնար հասներ Մոսկվա ու խաղաղության պայմանագրի մասին խոսեր, ուրեմն իմաստ չկար։ Ադրբեջանագետի պնդմամբ, Ալիևը շարունակում է իր ռազմատենչ հայտարարությունները, խոսում է Արևմտյան Արդբեջանի մասին, շրջափակել է Արցախը ու այսպիսի պայմաններում անթույլատրելի է խոսել խաղաղության մասին։
--00—ԶՀ