Հունվարի 5-ից փետրվարի 1-ը Մեղրիում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

afd1c3bfe4d38748b5e8b16bc9ec3c8a

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, հունվարի 5-ից մինչև փետրվարի 1-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի՝ Մ. Օհանջանյան, Փարամազի, Զ. Անդրանիկի, Մրգանուշի փողոցներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00—ՅՄ