ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Սենեգալի Կաֆրին շրջանում խոշոր վթար է տեղի ունեցել, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել։ Այս մասին հայտնում է Senenews-ը։
Նշվում է, որ իրար են բախվել երկու ավտոբուս, որոնցից մեկն ուղևորվում էր Դակարից, իսկ մյուսը՝ Կեդուգու շրջանից։ Վթարի հետևանքով, նախնական տվյալներով, տուժել է առնվազն 100 մարդ։
Սենեգալի նախագահ Մակի Սալը Twitter-ում հայտնել է, որ զոհերի թիվը հասնում է 40-ի։
Տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել։
--00—ՅՄ