ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել․
«Ցնցված եմ Գեղարքունիքի մարզում տեղակայված՝ ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ահասարսուռ ողբերգությունից. բռնկված հրդեհը երիտասարդ կյանքեր է խլել, կան նաև ծանր վիրավորներ։
Խորին ցավակցություններս եմ հայտնում զոհերի ընտանիքներին ու հարազատներին, կիսում նրանց վիշտը:
Վիրավորներին մաղթում եմ ապաքինում»։
--00—ՅՄ