ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության գծով տեղակալի խորհրդական Լաուրա Լոքմանին։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Լոքմանը նախատեսում է հանդիպումներ անցկացնել նաև Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ, մասնակցել Հարավային գազային միջանցքի նախարարների խորհրդի 9-րդ նիստին:
Նա նաև քննարկելու է ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանի էներգետիկ նախագծերին, ինչպես նաև՝ Բաքվի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում։
--00—ՅՄ