ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Փետրվարի 7-ին, ժամը 10:21-ին ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում 2–ամյա երեխան ունի ջերմություն, առատ ձյան պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ հիվանդին։
Փրկարարները Կարմրաշեն գյուղի մոտակայքից շտապօգնության բժշկին մոտեցրել են նշված հասցե, այնուհետև բժշկին և երեխային փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Թալին քաղաքի ԲԿ։
--00—ՅՄ