Թուրքիան թուլացել է երկրաշարժից հետո, եթե հմուտ դիվանագիտություն ունենայինք, կարելի էր օգտվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Թուրքիան թուլացել է երկրաշարժից հետո, եթե հմուտ դիվանագիտություն ունենայինք, կարելի էր օգտվել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Զուրաբյանի համոզմամբ, դժվար թե թուրքերն այնքան սենտիմենտալ գտնվեն, որ օգնությունից հետո փոխեն իրենց մոտեցումները։ Հարցազրույցի ընթացքում Զուրաբյանը առաջին անգամ ներկայացրեց հայ հանրությանը դեռևս անծանոթ փաստաթղթեր, որոնք վերջերս են գաղտնազերծվել։

Այս համատեքստում Զուրաբյանը վերստին անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտության առանձնահատկություններին, ինչպես նաև՝ խոսեց մինչև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը ընթացող բանակցությունների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ