ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը անդրադարձել է ՄԱԿ-ի արդարադատության դատարանի՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցի որոշմանը։
Հիշեցնենք, ըստ որոշման՝ Ադրբեջանը պարտավորվեց կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան և ազատ տեղաշարժն ապահովելու համար։
«Ինչպես հաճախ նշել եմ իմ հանրային ելույթներում՝ իրավունքը մեր կողմից է, և մենք կարող ենք տարբեր մեխանիզմների օգնությամբ ցույց տալ, որ մեր պահանջներն արդարացի են, և միջազգային իրավական գործիքակազմը կարևոր է այդ ճանապարհին։
Իմ երախտագիտությունն եմ հայտնում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին, ամբողջ թիմին, այն բոլոր մարդկանց, որոնք հսկայական աշխատանք են կատարել արցախահայության արդարացի պահանջը փաստարկված տեղ հասցնելու ուղղությամբ»,- նշել է պետնախարարը։
--00—ՍՊ