ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան և Սիրիա։
Ըստ փաստաթղթի` Սինանյանը մարտի 7-11-ը ներառյալ կկգործուղվի Լիբանան (Բեյրութ՝ մարտի 7-ին, մարտի 9-11-ը) և Սիրիա (Դամասկոս՝ մարտի 7-8-ը, Հալեպ՝ մարտի 8-9-ը, Քեսաբ՝ մարտի 9-ին) երկրաշարժից տուժած հայկական համայնքների և հաստատությունների խնդիրներն ու կարիքները վերհանելու նպատակով:
Զարեհ Սինանյանը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ։
--00—ԼՄ