ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ նորակառույց «Բյուրեղ» էլիտար թաղամասում թանկարժեք բնակարան է ձեռք բերել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, միևնույն ժամանակ, 24News-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ նույն թաղամասում բնակարաններ ունեն նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցն ու Վայոց ձորի նախկին մարզպետ, պատգամավոր Տրդատ Սարգսյանը։
24News-ը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում հեղափոխական և կոռուպցիայի դեմ պայքար հռչակած իշխանությունների այսպիսի քայլերին։ «Սա արդեն չարաշահում է իրենց կողմից»,- ասաց մեկը, «Դա կոռուպցիա չէ, դա պետական հանցագործություն է»,- նշեց մեկ ուրիշը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ