Սվետլանա Տիխանովսկայան դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

6efWH9r7rsaNgetRAW9J

Այսօր՝ մարտի 6-ին, Մինսկում Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հեռակա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է «Բելտա»-ն։

«Մինսկի քաղաքային դատարանը Սվետլանա Տիխանովսկայային դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Տիխանովսկայան դատարանի որոշմամբ պետք է պատիժը կրի քրեակատարողական գաղութում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Տիխանովսկայան մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության, պետական իշխանությունը զավթելու դավադրության, ծայրահեղական խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, պետական իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։

--00—ՅՄ