ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրի հետ տեղի ունեցած հանդիպման մասին։
«Նյու Յորքում հանդիպում եմ ունեցել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրի հետ։
Վերջինիս շնորհակալություն եմ հայտնել՝ Արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում իսլանդական տարբեր ընկերությունների կողմից ցուցաբերած աջակցության, համագործակցության, ինչպես նաև իսլանդական պատգամավորական պատվիրակության Արցախ կատարած այցի համար։
Քննարկել ենք նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, երկուստեք փորձի փոխանակման հնարավորությունները։
Խոսելով կանանց իրավունքների պաշտպանության, վերջիններիս դերի բարձրացման անհրաժեշտության մասին՝ վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին ներկայացրել եմ նաև մանրամասներ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության համատեղ նախաձեռնության՝ «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագիրը կրող համաժողովի վերաբերյալ։
Կատրին Յակոբսդոտիրը ողջունել է նախաձեռնությունն ու ընդունել հոկտեմբերին նախատեսվող համաժողովին մասնակցության ՀՀ կողմից հրավերը»,-գրել է նա։
--00—ԼՄ