ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Մարդ ու կնիկ միայն հայ ժողովրդի բացասական կողմերի մասին են խոսում, անամոթություն է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց 1992-98 թթ. ԱԺ փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։
Սահակյանի համոզմամբ, Իլհամ Ալիևը օգտվում է ստեղծված իրավիճակից, քանի որ ՀՀ-ում տկար առաջնորդներ են ի հայտ եկել։ Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը բացել է մեր ամրոցի դարպասները` հակառակորդին ներս հրավիրելով ու քայքայելով ինստիտուտները։ Սահակյանի պնդմամբ, եթե Փաշինյանը մնա, ավելի վատ է լինելու, ավելին ենք կորցնելու։
--00—ԱՊ