ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո գրառում է արել․
«Շնորհակալություն Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար։ Շնորհակալություն Դոնալդ Թրամփ, Կոնգրես և Ամերիկայի ժողովուրդ։ Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք հենց դրա համար»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ Զելենսկի-Թրամփ հանդիպումը շատ թեժ է անցել։ Վիճաբանություն է սկսվել նրանց միջև, երբ Զելենսկին ընդհատել է Թրամփին ու սկսել է հակադարձել նրան, ինչը զայրացրել է նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսին։
--00—ՍՊ