ԿԲ նախագահը հանդիպել է ԱՄՀ հայաստանյան պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

031023fcfae9e042494a208384c21005bb91f7

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մարտի 9-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:

ԿԲ նախագահը ներկայացրել է 2022 թվականի Հայաստանի ֆինանսական հատվածի արդյունքները, տնտեսության առկա միտումները, խոսել 2023 թվականի ակնկալիքների մասին։ ԱՄՀ-ի գործընկերների հետ քննարկվել են գների և ֆինանսական կայունությանը, մակրոպրուդենցիալ քաղաքականությանը վերաբերող հարցեր:

--00—ՅՄ