ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ՝ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովի գլխավորությամբ, ստորին պալատ են ներկայացրել օրինագիծ՝ զինվորական ծառայության զորակոչի տարիքը 21 տարեկան աստիճանաբար բարձրացնելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախաձեռնության համաձայն՝ զորակոչային տարիքը 2024 թվականին կլինի 19-30 տարեկան, 2025-ին՝ 20-30, 2026-ին՝ 21-30 տարեկան։
Միաժամանակ, ցանկացողները 18 տարեկանից կկարողանան ծառայության անցնել՝ չնայած զորակոչի տարիքի բարձրացմանը։
--00—ՅՄ