ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գրառում է արել․
«Երևանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունները գալիս են հիշեցնելու, որ պետական, համայնքային և հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվության բաժին է ենթադրում:
Քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. սա է պահանջում Երևանի և երևանցու շահը»:
Հիշեցնենք՝ մարտի սկզբին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում:
Ըստ Կոմիտեի տարածած հայտարարության՝ Սիմոնյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարության՝ նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
--00—ԼՄ