Վաշինգտոնում հայերն Ադրբեջանի դեսպանատան մոտ ակցիա են իրականացրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

,

Վաշինգտոնում ՀՅԴ երիտասարդները հայ համայնքի հետ միասին բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև՝ դատապարտելու համար Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի զանգվածային ջարդերի 37-րդ տարելիցը։

Համայնքի անդամները հավաքվել էին՝ պահանջելու միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։

Բողոքի ակցիան ավարտվել է զոհերի հիշատակին և հայ ռազմագերիների ազատ արձակման համար բարձրացված։

--00--ԱՀ