ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Տեղեկությունը 24News-ին հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ որոշում է կայացվել քրեական հետապնդում հարուցել Արբահամյանի նկատմամբ ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կառավարմանը մասնակցելու և դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերւ օրինականացնելու համար։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ