Հրդեհ՝ Արտաշատ քաղաքում․ տուժшծներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

,

Այսօր՝ փետրվարի 23-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են 5 հարկանի շենքի 2-րդ հարկի բնակարանի խոհանոցում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը։


--00--ԱՀ