ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել, քանի որ երկրի սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։
«Ես չեմ պատրաստվում վերընտրվել, սահմանադրությամբ չեմ կարող դա անել»,-ասել է Մակրոնը:
Նշենք, որ այժմ շարունակվում է Մակրոնի երկրորդ նախագահական ժամկետը։
Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրությունները պետք է կայանան 2027 թվականին։
--00—ՅՄ