ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
ԼՂ Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել։ Տուժածներ չկան։
«Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում։
Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Հաղորդվում է նաև, որ Գորիս-Ստեփանակերտ երթուղով ապահովվել է մարդասիրական բեռներով ավտոշարասյան ուղեկցությունը։
--00—ԼՄ